Գերմանիայի խոշոր քաղաքների քրեական խմբավորումների ներկայացուցիչները փորձում են իրենց շարքերում նոր մասնակիցների հավաքագրել փախստականների ապաստակններից ու հանրակացարաններից, հայտնել է Die Welt պարբերականը՝ վկայակոչելով Բեռլինի ոստիկանության ներկայացուցիչներին :
«Մինչ ամբողջ Գերմանիան քննարկում է միգրացիոն ճգնաժամը, հանցագործների ավազակախմբերը օգտվում են այն դրությունից, որի մեջ հայտնվել են փախստականները»- մեջբերում է պարբերականը ոստիկանության անանուն աշխատակցին: Նրա խոսքով, հանցագործներին նախեւառաջ հետաքրքրում են «Երիտասարդ ուժեղ տղամարդիկ, որոնց օգտագործում են «կեղտոտ աշխատանքի»՝ թմրադեղերի վաճառքի, կողոպուտի, մարդկանց վրա հարձակումների համար», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»
Պարբերականը նշում է, որ Գերմանիայի ոստիկանությունն արդեն տեղյակ է այս երեւույթի մասին, բայց իրավաբանորեն դեռ ոչինչ անել հնարավոր չէ: Մասնավորապես Բրեմեն ու Բեռլին քաղաքները մեծ խնդիրներ ունեն արաբական քրեական գերդաստանների հետ. իրավապահնեի տվյալներով Բեռլինում 15-ից 20 նման գերդաստան կա, որոնցից յուրաքանչյուրում 7-ից 9 մարդ իր կապերն ունի ոստիկանության հետ: Այդ ընտանիքները հայտնվել են Բեռլինում 70-ականների վերջին ՝ գերազանցաբար Լիբանանից: Մարդիկ եկել, էժանագին տներ են գնել ու իրենց ընտանիքներին էլ բերել այնտեղ ու հիմա նրանք Բեռլինում վերհսկում են կազմակերպված հանցագործության մեծ մասը, գրում է պարբերականը:
«Փախստականները գալիս են այստեղ առանց փողի : Նրանց ցույց են տալիս, թե ինչպես կարելի է առանց կրթության արագ փող վաստակել : Փախստականների մեծ մասը գերմաներեն չգիտի, ու նրանք իրենց շատ շոյված են զգում, երբ իրենց հետ իրենց մայրենի լեզվով են խոսում»,- նշում է Բեռլինի դատախազ Սյորս Կամստրան:




























