Կենդանիների պաշտպանները հայտնել են, որ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ աշխարհում վագրերի պոպուլյացիան աճել է։
Վայրի բնության համաշխարհային ֆոնդի (WWF) եւ Վագրերի պաշտպանության համաշխարհային ֆոնդի (GTF) տեղեկություններով՝ ներկայումս ողջ աշխարհում կա մոտ 3.9 հազար վագր։ Դեռ 6 տարի առաջ նրանց թիվը 700-ով պակաս էր, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Հատկապես աճել է նրանց թիվը Ռուսաստանում, Նեպալում եւ Բութանում։ Կենդանիների պաշտպանները հույս ունեն, որ 2020-ին նրանց պոպուլյացիան կրկնակի կաճի։





























