Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության զգալի թուլացում է նկատվում։ NEWS.am -ը ներկայացնում է ապրիլի 10-11-ի իրադարձությունների ժամանակագրությունը։

 

 

  • ԼՂՀ ՊԲ. Ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառել է 82 մմ ականանետ (2 արկ) եւ 122 մմ Դ-30 հաուբից տիպի հրանոթ (2 արկ): 
  • Կոնգրեսական Ադամ Շիֆ. Մենք բոլորս միասին կողմ ենք խաղաղությանն ու արդարությանը: Մենք բոլորս ուժեղ Արցախ ենք։
  • ՀՀ ՊՆ-ն  հրապարակել է  4 զոհված հայ զինծառայողների լուսանկարները։
  • Ֆրանսիայում բազմամարդ ակցիաներ են տեղի ունեցել՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի։ 

11.04.2016

  • ԼՂՀ ՊԲ. Այս գիշեր Ադրբեջանի ԶՈՒ-ն հարավային եւ հյուսիսային ուղղություններով հայկական դիրքերի վրա կրակել է ականանետից (2 արկ) եւ նռնականետից (14 արկ):
  • ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողով. Ղարաբաղյան կողմն ունի մեկ անհետ կորած զինծառայող։ Նրա ճակատագիրը պարզվում է։
  • ՀՀ ՊՆ. Այս գիշեր եւ առավոտյան Ադրբեջանի զինուժը անկանոն կրակ է արձակել Տավուշի ուղղությամբ։
  • ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյան. Հետախուզական տվյալներ եղել են, սակայն դժվար էր գուշակել, թե երբ եւ որտեղ Ադրբեջանը կդիմի ակտիվ գործողությունների։
  • Մովսես Հակոբյան. Ադրբեջանը գործել է հատուկ նշանակության երկու ջոկատների ուժերով եւ փորձել է առաջ շարժվել 4 ուղղությամբ։ Սկզբում նրանք կարողացել են 2 ուղղություններով հաջողության հասնել։ Հետո ՊՆ ստորաբաժանումները մարտի մեջ են մտել եւ կանգնեցրել առաջխաղացումը։
  • ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողով. Ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի։
  • ԼՂՀ ՊԲ. Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել 13 մարմին։ Նաեւ հնարավորություն է տրվել հավաքել հայկական դիրքերի դիմաց ընկած տասնյակ դիակները։
  • Լավրով. ՌԴ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում պահպանել պայմանավորվածությունը։ 
  • ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյան. Իսրայելը նույն ապրանքատեսակները, որոնք վաճառել է Ադրբեջանին առաջարկել է նաեւ Հայաստանին։ Մենք հրաժարվել ենք, որովհետեւ դրա անհրաժեշտությունը չի եղել։ Այդ զինատեսակները այնպես էլ հաջող չեն գործում։ 
  • ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում կքննարկվի նաեւ ղարաբաղյան հակամարտության սրման հարցը։ 
  • ԼՂՀ օմբուդսմեն Յուրի Հայրապետյան. Ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների նկատմամբ բոլոր վայրագությունները կներկայացվեն միջազգային հանրությանը։ 
  • Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ապրիլի 12-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարություն կանի Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով։ 
  • Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետեւանքները
  • ՀՀ ՊՆ-ն  հրապարակել է 8 զոհված զինծառայողների լուսանկարները։
  • ԼՂՀ ՊԲ. Արձանագրվել է ադրբեջանական զորքերի տեղաշարժ

Բաքվի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի. ապրիլի 9-ի իրադարձությունների ժամանակագրություն (ֆոտո)

Բաքվի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի. ապրիլի 8-իիրադարձությունների ժամանակագրություն (ֆոտո, վիդեո

Բաքվի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի. ապրիլի 7-իիրադարձությունների ժամանակագրություն (ֆոտո)

Բաքվի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի. ապրիլի 6-ի իրադարձությունների ժամանակագրություն (ֆոտո) 

Բաքվի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի. ապրիլի 5-ի իրադարձությունների ժամանակագրություն (ֆոտո, վիդեո)

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումը. իրադարձությունների ժամանակագրություն ապրիլի 4-ին (ֆոտո, վիդեո)

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումը. իրադարձությունների ժամանակագրություն՝ ապրիլի 2-3-ին (ֆոտո, վիդեո)