Նորվեգիայի լյութերանական եկեղեցին նույնասեռական զույգերի եկեղեցական պսակադրության հնարավորության մասին որոշում է կայացրել:

Եկեղեցու պաշտոնական կայքի փոխանցմամբ, որոշումը կայացվել է Սինոդի անդամների մեծամասնության ձայներով. որոշման օգտին քվեարկել է 115 անդամից 88-ը: Նշվում է, որ եկեղեցին պետք է հատուկ արարողակարգ մշակի, որը հնարավոր կլինի կիրառել նաեւ նույնասեռական զույգերի ամուսնության պարագայում: Հնարավոր է՝ այս արարողակարգը կգործի արդեն 2017 թվականի սկզբին:

Ըստ Ռոսբալտի, Նորվեգիայում նույնասեռականների ամուսնությունները թույլատրվում են 2009 թվականից: 2002-ից նման զույգերին թույլատրվում էր երեխա որդեգրել: