Որքան մեր կյանքը դժվարանում է, այնքան շատ ենք մտածում գումար վաստակելու նոր ճանապարհների մասին, քարից հաց քամող հայը միշտ պրպտումների մեջ է, բայց որքան էլ տարօրինակ է, վաստակելու տարբեր ճանապարհներ գտնող Հայաստանի հայերից քչերն են իրենց բախտը փորձում միջազգային շուկաներում: Մինչդեռ ժամանակը վազում է, աշխարհն էլ հետեւից: Իսկ մենք որտե՞ղ ենք այդ վազքի մեջ... Ինչո՞ւ ենք այդքան պասիվ:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Արեւմուտքում քաղաքացին կարողանում է օգտվել տարատեսակ ներդրումային ծառայություններից եւ բրոքերային կազմակերպությունների միջոցով ինքնուրույն որոշել, թե որտեղ  գումար ներդնի, որ առավելագույնս շահի:  Նա ընտրում է ֆոնդային բորսայում ցուցակված ընկերությունների արժեթղթերից (այդ թվում՝ աշխարհի ամենահայտնի կորպորացիաների) իր համար նախընտրելի տարբերակը կամ ապրանքահումքային բորսաներում շրջանառվող ածանցյալ գործիքներ (ցորեն, նավթ, ոսկի, պղինձ եւ այլն):

«Բորսայական եկամուտ» լսելիս շատերը պատկերացնում են եզակի բախտավորների  ու հարյուրավոր սնանկների:  Ճիշտ այդպես էլ 90-ականներին շատերը խուսափում էին բանկային ավանդներից, բայց ժամանակները փոխվել են, եւ այսօր Հայաստանի ընտանիքները՝ միասին վերցրած, իրենց ավանդներում 56 անգամ ավելի շատ գումար են պահում, քան 15 տարի առաջ:

Բանկի միջոցով գումար  վաստակելը շատերի համար հավասար է ավանդի: Ոմանք գիտեն նաեւ ավելին, որ բանկերի օգնությամբ կարելի է հայկական արժեթղթերում ներդրումներ անել եւ փորձել գումար վաստակել: Իսկ ոմանք էլ հետաքրքրված են մեկ այլ տարբերակով` գումարներ վաստակել միջազգային շուկաներում:  Հայաստանում շատերի համար սա անսովոր, անորոշ տարբերակ է, մի շարք հարցականներով ու մտավախություններով, մինչդեռ Արեւմուտքում սա դարձել է առօրյա` որտեղ գումար ներդնել, որտեղից փող վաստակել: Թերեւս մեր պասիվությունը գալիս է ինֆորմացիայի պակասից:

Ինչպե՞ս կառավարել սեփական գումարը, որ կորցնելու ռիսկերը նվազեցվեն: Առաջատար խորհրդատուները միակարծիք են. պետք չէ ողջ գումարը ներդնել մեկ ոլորտի բիզնեսի արժեթղթերի կամ մեկ ապրանքի մեջ:

Բնական է, որ սկսնակներից շատերը չունեն բավարար գումար, որ միանգամից մի քանի տեղ ներդնեն: Այստեղ խորհուրդ  են տալիս արժեթղթեր, որոնք կապակցված են ֆոնդային շուկաներին: Պարզ է, արժեթղթերից եկամուտը բոլորին ակնթարթային միլիոններ չի բերում: Իհարկե, կան հաջողակներ, ովքեր մի քանի հարյուր դոլարից տասնյակ միլիոններ են կուտակել, ինչպես, օրինակ, Ռիչարդ Դեննիսը, որը 70-ականներին պարտքով 1 600 դոլար էր վերցրել եւ 10 տարում դրանք հասցրել 200 միլիոնի:

Բայց եւ այնպես, մեկ այլ միաձայն խորհուրդն է՝ ներդնել թեկուզ քիչ, բայց ամեն ամիս, այլ ոչ թե ամիսների կուտակածը նետել շուկայի քմահաճույքին: Նպատակին է հասցնում ոչ թե «ազարտը», այլ ժամանակը: Մի բան, որ կարող է անել յուրաքանչյուրը եւ նույնիսկ մեր երկրում, որտեղ հաճախ ենք հուսախաբ ասում, որ մարդ չգիտի ինչ անի, որ փող աշխատի: Մենք` հայերս, որ միշտ պարծենում ենք մեր խելքով, ինչով ենք պակաս եվրոպացիներից կամ ամերիկացիներից, որ չենք փորձում փող աշխատել հենց մեր խելքով:

Գուցե մոտ ապագայում արդեն բանկային ավանդների նման թվաբանություն կունենանք բրոքերային հաշիվների եւ հայաստանաբնակ հաջողակների մասին: