Քալիֆորնիայի համալսարանի ամերիկացի գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որը ցույց է տվել, որ ծնողները հիմնականում իրենց ավագ երեխաներին են ավելի շատ սիրում:
Ծնողները թեկուզեւ վստաահեցնում են, որ իրենց երեխաներին հավասարաչափ են սիրում, բայց հաճախ նրանց համար երեխաներից մեկն այնուամենայնիվ ավելի թանկ ու հարազատ է: Գիտնականները հետաքրքրվել են այս հարցով ու որոշել պարզել, թե որ երեխաներն են հիմնականում իրենց ծնողների սիրելին դառնում, հայտնում է Informing–ը:
Հետազոտությանը մասնակցել է 768 ծնող 384 ընտանիքներից: Ընդ որում երեխաների տարիքային տարբերությունը չէր գերազանցում 4 տարին: Պարզվել է, որ մայրերի 70 եւ հայրերի 78 տոկոսը երեխաներից մեկին մյուսից շատ են սիրում: Եվ հաճախ նրանք ավելի շատ իրենց առաջնեկներին էին սիրում: Կրտսեր երեխաները զգում են դա: Նրանք խոստովանում են, որ հատուկ վերաբերմունք են նկատում իրենց ավագ եղբայրների ու քույրերի նկատմամբ:
Հարցումը ցույց է տվել, որ եթե ընտանիքում մի երեխային ավելի շատ են սիրում, աա երկրորդի մոտ ցածր ինքնագնահատական է ձեւավորվում: Գիտնականները նշում են, որ վերլուծելով ստացված արդյունքները, իրենք նաեւ ապացույցներ են գտել, որ այն երեխաները, ում ծնողներն ավելի շատ են սիրում, հաճախ տառապում են դեպրեսիայով:
Հետազոտության արդյունքները շատ զարմացրել են հեղինակներին, քանի որ առաջ ընդունված էր համարել, որ ծնողական սերը ավելի շատ ստանում են հենց կրտսեր երեխաները, իսկ ավագները հաճախ խանդում են ծնողներին իրենց կրտսեր եղբայրների ու քույրերի նկատմամբ:





























