Հռոմի քաղաքապետի թեկնածու Անտոնիո Ռացցին առաջարկել է կես մլն կատու վարձել առնետների եւ մկների դեմ պայքարելու համար, գրում է Il Tempo-ն:

Հաղորդվում է, որ այդ անսովոր պլանը Ռացցիի նախընտրական ծրագրի մի մասն է: Նրա պլանի համաձայն՝ կատուները ապրելու են տարեց կանանց տանը, ինչի համար տեղական իշխանությունները կանանց փոքր վարձատրություն կվճարեն:

Նշենք, որ կրծողները Հռոմի համար լուրջ խնդիր են: Մասնագետների գնահատմամբ՝ այս պահին Իտալիայի մայրաքաղաքում բնակվում է մոտ 6 մլն առնետ եւ մուկ, ինչը կրկնակի շատ է հենց քաղաքաբնակների քանակից: