Միչիգանի նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ դեռահասները, որոնք ներգրավվում են ավազակախմբերի մեջ, առավել հաճախ են դեպրեսիայի մեջ ընկնում եւ լուրջ առողջական խնդիրներ են ունենում, հաղորդում է Gazeta-ն:
Գիտնականները հարցում են անցկացրել 11 հազար ամերիկացի դեռահասների շրջանում եւ հայտնաբերել, որ ավազակախմբերի անդամները 67 տոկոսով ավելի հաճախ են մտածում մահվան մասին եւ լուրջ առողջական խնդիրներ են ունենում: «Ավազակախմբերում ներգրավված դեռահասները, ըստ ամենայնի, արդեն ինչ-որ խնդիրներ ով են մտնում ավազակախմբեր, սակայն ներգրավվելուց հետո նրանց խնդիրներն էլ ավելի են շատանում»,-ընդգծել են հետազոտության հեղինակները:
Բացի այդ, պարզվել է, որ դեռահաս գանգսթերները առավել հաճախ են դեպրեսիայի մեջ ընկնում, որովհետեւ նրանք մտածում են, որ իրենց սպասում են մեծ փողեր, փառք, անվտանգության զգացում, բայց շատ շուտով պարզվում է, որ իրականությունը բոլորովին չի համապատասխանում իրենց ակնկալիքներին:





























