ԱՄՆ Օհայոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ բռնություն եւ դաժանություն պարունակող վիդեոխաղեր խաղացող տղաներն անտարբեր են դառնում կանանց նկատմամբ բռնություններին:

Հետազոտությանը մասնակցել է 15-20 տարեկան 154 պատանի, որոնց տարբեր խաղեր են տվել խաղալու համար:

Որոշ կամավորներ խաղացել են Grand Theft Auto, որտեղ խաղացողը պետք է իրեն հանցագործի դերում զգա եւ կատարի այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են սպանություն եւ բանկի կողոպուտ:

Երկորդ խումբը խաղացել է Half-Life, որը հրազենային զենքով կրակելու վրա է կառուցված: Երրորդ խումբը խաղացել է Dream Pinball 3D կամ Q.U.B.E 2, որտեղ բռնություն եւ սեքսիզմ չկա:

Դրանից հետո պատանիներին մոլագարի զոհ դարձած աղջկա լուսանկար են ցուցադրել եւ խնդրել են գնահատել իրենց խղճահարության զգացումը 7-բալանոց սանդղակով: Պարզվել է, որ առաջին 2 խաղերը խաղացող տղաների մոտ խղճահարության մակարդակն ավելի ցածր է: Մասնագետները դա բացատրում են այն հանգամանքով, որ տղաներն իրենց ասոցացնում են խաղերի հերոսների հետ: