Բրիտանացի նկարիչ Ալեքսանդր Դե Քադենեն Ռիչարդ 3-րդի «դիմանկարների» շարք է ստեղծել՝ իր ստեղծագործությունների հիմք ընդունելով թագավորի գանգի ռենտգենյան նկարները, որոնք արվել էին 2012-ին՝ արքայի մասունքները հայտնաբերելուց հետո, հայտնում է Daily Mail-ը: Նկարչի աշխատանքները կներկայացվեն Լոնդոնում ապրիլի 14-25-ը:
«Նրա մասունքներն այնքան էին քննարկվել, որ ես հասկացա՝ նա աշխատանքի համար հիամանլի օբյեկտ է, քանի որ նրա գանգն այսօր աշխարհում ամենաճանաչելիներից մեկն է»,- ասել է նկարիչը:



























