Մեծ Բրիտանիայի PLP Architecture ստուդիայի ճարտարապետները Քեմբրիջի համալսարանի գիտնականների հետ համատեղ փայտե երկնաքերի նախագիծ են մշակել:
Ճարտարապետների մտահղացման համաձայն՝ 300-մետրանոց Oakwood Tower փայտե երկնաքերը կկառուցվի Լոնդոնի կենտրոնական Բարբիկան շրջանում: 80-հարկանի շենքի ընդհանուր մակերեսը կկազմի 93 հազար քառ/մ: Այն կունենա ավելի քան 100 սենյակ եւ բաց տեռասներ:
PLP Architecture-ում կարծում են, որ փայտե երկնաքերները կարող են նոր թրենդ դառնալ ճարտարապետության մեջ եւ փոխարինել ավանդական երկաթբետոնե շինություններին:Բացի այդ, փայտից տներ կառուցելը կօգնի խնայել շինարարության համար անհրաժեշտ ժամանակը:





























