ԱՄՆ Օռլանդո քաղաքում՝ Ուոլտ Դիսնեյի հանգստի համաշխարհային կենտրոնում, Միկի մաուսի գլխի նմանությամբ արեւային էլեկտրակայան է կառուցվել: Այն 5 ամսում կառուցել են Duke Energy ամերիկյան էլեկտրաէներգետիկ հոլդինգի մասնագետները:
Walt Disney World Solar Farm կայանն ունի 48 հազար արեւային աղյուս՝ 5 մեգավատ ընդհանուր հզորությամբ: Այն կարող է 1000 տուն էլեկտրաէներգիայով ապահովել, փոխանցում է «Ռոսբալտը»:
Duke Energy-ն Walt Disney-ի հետ 15 տարվա վարձակալության համաձայնագիր է կնքել:



























