Փարիզի կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերի մոտ, պայթյուն է հնչել, հայտնում է Le Parisien-ը:

Միջադեպից տուժել է մեկ տեղաբնակ: Նրան հիվանդանոց են տեղափոխել: Բժիշկները նրա վիճակի մասին ոչինչ չեն հայտնում:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու սակրավորները: Իրավապահները չեն բացառում, որ պայթյունը կարող էր տեղի ունենալ գազի արտահոսքից: Ուսումնասիրվում են կատարվածի հնարավոր բոլոր պատճառները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: