Ամերիկյան Մերիլենդ նահանգում անհայտ անձը կրակել ու սպանել է ահազանգով ժամանած հրշեջ ծառայության աշխատակցին: Եվս մեկ աշխատակից էլ վիրավորվել է, նա ծանր վիճակում է: Բացի դրանից եւս մեկ մարդ էլ թեթեւ վիրավորում է ստացել:

Ճշգրտված տվյալներով հրշեջ ծառայության աշխատակիցները ստացել են զանգ մի բնակչից, որը հայտնել է, որ ինչ -որ մեկն իրեն վատ է զգում, հայտնում է ABC News–ը:

Երբ հրշեջ ծառայության աշխատակիցները ժամանել են ահազանգի վայր, ոչ ոք դուռը չի բացել ու նրանք որոշել են ջարդել այն: Դրանից հետո մարդը, որի մոտ եկել էին հրշեջ ծառայողները, կրակել է թե նրանց, թե զանգահարողի վրա: