Քալիֆորնիայում մալայզիական վագրը հարձակվել է Փալմ Բիչ կենդանաբանական այգու աշխատակցուհու վրա, որը կենդանուն ելույթի էր նախապատրաստում: Կենդանաբանական այգու աշխատակցուհի Սթեյսի Կոնվայզերը ստացված վերքերից մահացել է, հայտնում է Sun Sentinel–ը:
Հարձակումից հետո կենդանուն մահաբեր ներարկում են արել: Կենդանաբանական այգու աշխատակազմում վստահեցնում են, որ միջադեպը վտանգավոր չէր այցելուների համար, քանի որ այն տեղի էր ունեցել նրանց համար անհասանելի վայրում:
Կոնվայզերի մահը մահացու ելքով առաջին դեպքն է 1950-ականներին բացված Փալմ Բիչ կենդանաբանական այգու պատմության մեջ, հայտնում է Lenta- ն:




























