Ահաբեկչական «Թալիբան» խմբավորման մոտ 49 գրոհային է վերացվել Աֆղանստանի հյուսիս-արեւելքում գտնվող քաղաքը գրավելու փորձի ընթացքում:Թալիբան շարժման անդամները: Արխիվային լուսանկար:  

«Թալիբան» շարժման գրոհայինները ապրիլի 15-ին դարձյալ փորձել են վերահսկողություն հաստատել Կունդուզ քաղաքի նկատմամբ, որը խմբավորման ձեռքում է եղել  2015-ի հոկտեմբերին մի քանի օր շարունակ: 

«Անվտանգության ուժերը հետ են մղել «Թալիբանի» գրոհայինների գրոհը, որոնք փորձում էին քաղաք ներխուժել: 49 սպանված թողնելով` նրանք հեռացան այդտեղից», — մեկնաբանում է Սինհուան` վկայակոչելով աֆղանական զինված ուժերի ներկայացուցչին: 

Ջամշիդիի խոսքով, բախման ընթացքում վնասվածք է ստացել  53 մարդ: Սակայն նա զինվորականների եւ խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին չի հաղորդել: