Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում Time Warp էլեկտրոնային երաժշտության փառատոնի ժամանակ թմրանյութ օգտագործելու հետեւանքով մահացել է 4 երիտասարդ, եւս 6-ը հիվանդանոցում են:
Բժիշկների տեղեկություններով՝ 2 երիտասարդները մահացել են հենց Costa Salguero համերգասրահում, եւս մեկը մահացել է շտապ օգնության մեքենայի մեջ, չորրորդը մահացել է հիվանդանոցում:
«Բոլոր տուժածների վիճակը ծանր է»,- մեջբերում է Telam-ը Բուենոս Այրեսի շտապ օգնության ծառայության ղեկավար Ալբերտո Կրեշենտիի խոսքը:
Առաջին կլինիկական անալիզները ցույց են տվել, որ զոհերն ու տուժածները կարող էին էքստեզիի նման ինչ-որ թմրադեղ օգտագործած լինել:




























