Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Լիբանան կատարած այցի ժամանակ երկրի իշխանություններին 100 մլն եվրո օգնություն եւ ռազմական աջակություն է խոստացել:

«Ֆրանսիայի օգնությունը առաջիկա 3 տարում կհասնի մինչեւ 100 մլն եվրոյի: Կտրամադրվի նաեւ Լիբաբանանում ռազմական ներուժի օգնություն»,- մեջբերում է AFP-ն Օլանդի խոսքը:

Լիբանանը օթեւան է դարձել ավելի քան 1 մլն սիրիացի փախստակաների համար, ինչը կազմում է երկրի բնակչության մեկ քառորդը, նշում է գործակալությունը:

Օլանդը հույս է հայտնել, որ Լիբանանը շուտով նախագահ կընտրի, ինչով կհաստատի, որ դա համապատասխանում է Լիբանանի եւ ողջ միջազգային հանրության շահերին:.