Ռումինիայում աշխարհագրության ուսուցչուհուն ազատել են աշխատանքից այն բանից հետո, երբ աշակերտներից մեկը գտել եւ տարածել է նրա էրոտիկ լուսանկարներն ու պոռնոգրաֆիկ տեսանյութերը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Mirror-ը:
14-ամյա դպրոցականը Ջորջիանա անունով 27-ամյա ուսուցչուհու լուսանկարները գտել է համացանցում եւ ուղարկել ընկերներին: Որոշ ժամանակ անց դրանք հասել են դպրոցի տնօրենին եւ աշակերտների ծնողներին:
«Մենք ցնցված ենք: Չէինք կարող երեւակայել, որ ուսուցիչը կարող է այդպիսի բաներով զբաղվել: Երբ նրան ցույց տվեցի լուսանկարները, ասաց, որ դրանք կեղծ են»,- հայտարարել է դպրոցի տնօրենը:
Ջորջիանան դպրոցում դասավանդում է 2 տարի: Նրան կարող են ընդմիշտ արգելել ուսուցչությամբ զբաղվել:





























