Չինաստանի Սիչուան նահանգում շուրջ 4.5 հազար տարեկան գերեզմաններ են հայտնաբերել: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը՝ վկայակոչելով տեղի հնագիտական դեպարտամենտի ներկայացուցիչներին:
Հնագիտական խմբի ղեկավար Չժոու Չժիցինի խոսքով, գերեզմանում հայտնաբերված դամբարանները ոճով տարբերվում են իրարից: Հնագույն եւ լավ պահպանված գերեզմանը հայտնաբերել են Չենդու հովտում:
Դամբարաններում լավ պահպանված կմախքներ են գտել, ինչպես նաեւ տարբեր իրեր, այդ թվում՝ խեցուց պատրաստված առարկաներ: Մասնագետները հույս ունեն այս հայտնագործության շնորհիվ ավելի լավ ուսումնասիրել այդ ժամանակաշրջանի մարդկանց կյանքը:





























