Firefighter's Calendar-ը թողարկվում է 1993 թվականից: Ներկայումս կազմակերպիչները ընդհանուր առմամբ ավելի քան  1,3 մլն դոլար են հավաքել մանկական հիվանդանոցներին օգնելու: 

Ներկայիս ֆոտոսեսիային հրշեջ ծառայության 14 աշխատակից է մասնակցում: Նրանք լուսանկարվում են ինչպես առանձին, այնպես էլ Կենդանիների նկատմամբ  դաժան վերաբերմունքի դեմ պայքարի թագավորական ընկերակցության տրամադրած քոթոթների հետ: 

  Firefighter's Calendar Australia-ն ֆեյսբուքում հրապարակում է նախնական լուսանկարները, եւ սոցցանցի օգտատերերի արձագանքը շատ դրական է: Օրինակ` հրշեջների եւ քոթոթների առաջին լուսանկարներից մեկն ավելի  13 հազար «լայք» է հավաքել: Օրացույցը վաճառքի կհանվի 2016-ին: