Հյուսիսային Կորեայում արգելել են փիրսինգը եւ սահմանափակումներ են մտցրել ջինսերի եւ այլ  «արեւմտյան հագուստի» նկատմամբ, հայտնում է RNS-ը: Նման որոշումը կայացվել է Կորեայի Աշխատանքային կուսակցության VII համագումարի նախօրեին, որը տեղի կունենա    2016-ի մայիսին:

Արտաքին տեսքի նկատմամբ պահանջների խստացումը նախ եւ առաջ կվերաբերի Չինաստանին սահմանակից Հյուսիսային Համգենի եւ Յանգանդոյի նահանգների բնակիչներին: 

Առկա տեղեկությունների համաձայն, հյուսիսկորեական քաղաքացիներին կհետեւի երիտասարդների խումբ, որոնք հավատարիմ են ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինին: Պնդում են, որ նրանք կհետեւեն կիսաշրջազգեստների երկարությանը, կոշիկների ձեւին, ինչպես նաեւ հագուստի մնացած տեսակներին եւ սանրվածքներին:  

Ճապոնացի լրագրող Իսմարու Ձիրոն, որն աշխատում է Հյուսիսային Կորեայի քաղաքացիական լրագրողների հետ, պարզաբանել է, որ դա կապված է այն բանի հետ, որ ԿԺԴՀ-ի գնալով ավելի շատ բնակիչներ են տարվում արեւմտյան մշակույթով: