ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Աբդուլլա էլ-Բադրին տեղեկացրել է, որ 2016 թվականի վերջին եւ 2017-ի սկզբին նավթի համաշխարհային շուկայի հավասարակշռություն է ակնկալում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Հույս ունեմ, որ ընթացիկ տարվա վերջին եւ 2017-ի սկզբին շուկան ինքնուրույն կփոխվի: Ներկայում գոյություն ունեցող միակ խնդիրը վերարտադրությունն է: Եթե կարողանանք լուծել այդ խնդիրը, շուկան կհավասարակշռվի»,- Նավթային միջազգային գագաթաժողովում ասել է էլ-Բադրին:
Հիշեցնենք, որ Քաթարում նավթ արդյունահանող երկրները չկարողացան համաձայնություն ձեռք բերել արդյունահանման ծավալների սառեցման շուրջ: Հանդիպմանը մասնակցում էին ՕՊԵԿ-ի անդամները՝ բացառությամբ Իրանի, ինչպես նաեւ Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Օմանը եւ Բահրեյնը:



























