Twitter սոցիալական ցանցում Օլիմպիական ջահի միկրոբլոգ է բացվել: Դրա օգնությամբ կարելի է հետեւել այս խորհրդանիշի փոխանցավազքին, որը մեկնարկել է այսօր, Հունաստանում: 106 օր անց այն կհասնի Բրազիլիա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մի քանի տարի անցկացնելով խավարում՝ անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ նորից լույս տեսնելու: Շուտով վերադառնալու ժամը կգա»,- նշված է միկրոբլոգում արված առաջին գրառման մեջ:
Հունաստանում Օլիմպիական ջահը վառելու հանդիսությունից մի քանի ժամ անց միկրոբլոգում հայտնվել է երկրորդ գրառումը. «Ես վերադարձա»:



























