Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Հունաստանը մոտ են ֆինանսական օգնության երրորդ ծրագրի շուրջ համաձայնագրին։ Այս մասին հայտնել է ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը Ամստերդամում Եվրոխմբի ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք մոտենում ենք համաձայնագրին, բայց դեռ նշանակալի աշխատանք կա անելու»,- ասել է Լագարդը։
Բացի այդ, նա ողջունել է Հունաստանում տնտեսական աճի վերականգնման մասին Եվրամիության վիճակագրական գործակալության (Եվրոստատ) տվյալները՝ նշելով, որ այդ տեղեկությունը պետք է ստուգել։



























