Քենիայում հազվագյուտ սպիտակ Ռոտշիլդ ընձուղտ է հայտնաբերվել, հայտնում է    Gazeta-ն` վկայակոչելով Daily Mail-ին: Թերթը կենդանու լուսանկարները   «աներեւակայելի» է կոչում:

Լուսանկարիչ Ջեյմի Մանուելը Northern Rangelands Trust կազմակերպությունից պատմել է, որ ընձուղտների հոտը բոլորովին չէր նկատում էգի անսովոր գունավորումը: 

Մանուելի խոսքով, ընձուղտի մասին առաջին լուրերը հայտնվել էին  2016-ի փետրվարին: Կենդանուն հաջողվել է հայտնաբերել անտառի ծայրին` որոնումների երկրորդ օրը: Էգն առողջ տեսք ուներ եւ լավ էր սնվում:   

Կենդանին լեյկիզմ ունի, այսինքն մի շարք մաշկային բջիջներ պիգմենտ չեն արտադրում, այդ պատճառով ընձուղտը սպիտակ է թվում: