Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Բելառուսին կոչ է արել ամրապնդել ռիսկերի գնահատման նկատմամբ վերահսկողությունը եւ ընդլայնել ֆինանսական անվտանգության համակարգերը: Այդ մասին ասված է ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի հայտարարության մեջ, հայտնում է  «Ինտերֆաքսը»

«ՖՍԳԾ-ի առաքելությունը գնահատել է բանկային, ապահովագրության եւ ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների վերահսկողության ոլորտներում միջազգային ստանդարտներին համապատասխանեցման ուղղությամբ արձանագրված առաջընթացը: Էական հաջողություններ են ձեռք բերվել ինտեգրացված բանկային վերահսկողության ներդրման եւ վճարային համակարգի կայուն գործառնության ապահովման գործընթացում», — ասված է հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ գնահատման արդյունքները որպես տեղեկատվություն կծառայեն ֆինանսական սեկտորի վերահսկողության անկախ, համալիր եւ ռիսկով կողմնորոշվող վերահսկողության անցնելու համար: