Մեծ Բրիտանիայի բնակիչը վստահ էր, որ վիճակախաղով 10 հազար ֆունտ ստերլինգ է շահել 10 մլն-ի փոխարեն։ Շահումի իրական չափը նա հասկացել է միայն այն բանից հետո, երբ գնացել է ընկերոջ մոտ՝ ճակատագրի նվերը նշելու, որը հայտնել է, որ նա միլիոնատեր է դարձել։

59-ամյա Ջոն Բումանը, որը բնակվում է Ֆորֆեր քաղաքում, իր ընկերոջից է տեղեկացել, որ միլիոնատեր է դարձել, երբ վերջինս հեռախոսով ստուգել է շահումի իրական չափը, հայտնում է The Telegraph-ը։

Շահած կտրոնը ստանալու արարողության ժամանակ Բոումանը հայտնել է, որ որոշել է գումարը ծախսել աշխարհով մեկ ճանապարհորդելու եւ իր երկու դուստրերի վրա։