Չինացի մոդելավորող Կուն Նինը Երկրի օրվա պատվին հազար ձվից պատրաստված հարսանեկան զգեստ է ներկայացրել, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Mashable-ին:

Մոդելավորողն իր զգեստը ներկայացրել է Պեկինում Կատարողական արվեստների ազգային կենտրոնի մոտ: Զգեստի ստեղծման համար Կուն Նինին երկու օր է պահանջվել: Պարբերականը նշում է, որ առայժմ հայտնի չէ, թե արդյոք զգեստը կարելու կամ կրելու ընթացքում ձու է ջարդվել:  

Չի բացառվում, որ զգեստը ստեղծվել էր նաեւ Կուն Նինի բանաստեղծությունների նոր ժողովածուին աջակցելու համար, որը հրապարակվել է այս շաբաթ: Բանաստեղծություններից մեկում պատմվում է հազար ձվի մասին: 

Առաջին անգամը չէ, որ Կուն Նինն անսովոր հարսանեկան զգեստներ է կարում:  2015-ի դեկտեմբերին նա զգեստ էր ներկայացրել շնչառական դիմակներից: Դրանով մոդելավորողը քայլել է փողոցներով` ի նշան բողոքի Պեկինում օդի աղտոտվածության դեմ: