Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի տեղական եւ պաշտպանության նախարար Մուհամմադ իբն Սալմանը խոստացել է տարբերակել թագավորության տնտեսությունը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The South China Morning Post-ը:
Հավակնոտ ծրագիրը, որը ներկայացվելու է ապրիլի 25-ին, նախատեսում է արտադրության նոր տեսակների զարգացում եւ 5 մլն լրացուցիչ աշխատատեղերի ստեղծում: Բացի այդ, ըստ ծրագրի, Սաուդյան Արաբիան պետք է լոգիստիկ կենտրոն դառնա, որտեղ պետք է խաչվեն Ասիայից Եվրոպա հասնող եւ հակառակ ուղղությամբ առեւտրային ուղիները: Այդ նպատակով արքայազնը 2 տրլն դոլարի ներդրմամբ Ազգային բարեկեցության հիմնադրամ է ստեղծելու:
30-ամյա արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդը Սաուդյան Արաբիայի Սալման թագավորի որդին է եւ գահաժառանգ արքայազնի տեղակալը: Ըստ էության, նրա վերահսկողության ներքո են թագավորության ռազմական եւ տնտեսական հատվածները: Ռազմական ոլորտում Մուհամմադ իբն Սալմանը դեռեւս մեծ հաջողությունների չի հասել. հենց նրան են պատասխանատու համարում Եմենում Սաուդյան Արաբիայի միջամտության ձախողման համար:




























