ԱՄՆ իշխանությունները թույլատրել են Կուբայից սուրճ ներմուծել: Այս մասին ասվում է պետքարտուղարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
«Ապրիլի 22-ի դրությամբ այն անձինք, որոնք ԱՄՆ իրավասության տակ են գտնվում, կարող են ներմուծել սուրճ ու տեքստիլ ապրանքատեսակներ, որոնք արտադրում են Կուբայի անկախ արտադրողները»,- նշված է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ, փոխանցում է Gazeta-ն:
Մինչ այդ ԱՄՆ –ն մեղմացրել էր Կուբայի դեմ որոշ պատժամիջոցներ, չնայած արդեն ավելի քան հիսուն տարի գործող առեւտրային էմբարգոն առաջվա պես ուժի մեջ է մնում:



























