ԱՄՆ իշխանությունները կարգադրել են արագորեն փոխել Boeing օդանավերի շարժիչները: Մասնավորապես, անհրաժեշտ է փոխել մի քանի Boeing 787-երի շարժիչներ: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության հայտարարությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ եթե աշխատանքները ժամանակին չկատարվեն, խնդիրներ կարող են ծագել թռիչքի ժամանակ: Ամերիկացի մասնագետները, սակայն, չեն հստակեցրել, թե ինչ խոտանի մասին է խոսքը:

Boeing 787 օդանավեր ունեն աշխարհի բազմաթիվ ավիաընկերություններ: Դրանք շահագործվում են, մասնավորապես, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Նորվեգիայում եւ Ադրբեջանում: