Գիտնականները կապ են գտել մոր հասակի եւ երեխայի՝ ժամկետից ծնվելու հնարավորության միջեւ: Շվեդիայից եւ Նոր Զելանդիայից գիտնականների խոսքով, ցածրահասակ կանանց պարագայում վաղ ծննդաբերության վտանգն ավելի մեծ է:

1991-2009 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում կատարված հետազոտությանը Շվեդիայից 192 կին է մասնակցել, որոնք ուսումնասիրության մեկնարկին 18 տարեկանն անց են եղել:

Պարզվել է, որ 155 սմ եւ պակաս հասակ ունեցող մայրերի պարագայում երեխաների 9.4%-ը ժամկետից վաղ է ծնվել, այսինքն՝ հղիության 37 շաբաթից շուտ, իսկ 1.1%-ը մոր արգանդում անցկացրել է 32 շաբաթից էլ պակաս:

Իսկ բարձրահասակ մայրերի պարագայում (179 սմ եւ ավելի) վաղաժամ ծննդաբերության ցուցանիշը կազմել է 4.7%:

Գիտնականների խոսքով, հետազոտության արդյունքները բացատրվում են անատոմիական պատճառներով: Հավանաբար, կարճահասակ մայրերի օրգանիզմում ավելի քիչ տեղ կա երեխայի համար: