Ավստրալիայի ափերին հայտնաբերվել է կաշալոտի 30-սանտիմետրանոց ատամ։ Գիտնականները սրանից առաջ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների սահմաններից դուրս մահացած գիշատիչ կաշալոտների հետքեր չեն հայտնաբերել։
Գիտնականները նշում են, որ գտածոն մոտ 5 մլն տարեկան է։ Հնագետների խոսքով՝ այդ տեսակի կաշալոտ ունեցել են 18 մ երկարություն եւ կշռել են 40 տոննա։ Հնագույն գիշատիչ կաշալոտները սնվում էին կետերով։
Գիտնականները նշել են, որ հայտնաբերված ատամը պահպանվել է ամբողջովին եւ պատկանում էր երիտասարդ տարիքում մահացած կաշալոտի, գրում է Discovery-ն։




























