Serenity սուպերառագաստանավը, որը մի շարք լրատվամիջոցների տեղեկություններով պատկանում էր ՌԴ տպագրության նախկին նախարար, «Գազպրոմ մեդիա» հոլդինգի ղեկավար Միխայիլ Լեսինին, վաճառվել է առագաստանավերի գծով բրոքերային IYC ընկերության կողմից, հայտնում է Yacht Harbour–ը
Գնորդի անունը ու գործարքի գումարի չափը չեն հայտնում, բայց բրոքերի կայքում առաջարկը հասել է 37 մլն եվրոյի:
Լեսինի մահվան պահին՝2015-ի նոյեմբերին առագաստանավը վերանորոգման մեջ էր Բրիսբենում: 2016-ի փետրվարի սկզբին Serenity –ն տեղափոխվել է Փալմ Բիչ՝ Palm Beach International Boat Show ցուցահանդեսին մասնակցելու համար, որից հետո վաճառքի է դրվել:
Լեսինի մարմինը գտել էին 2015-ի նոյեմբերին Վաշինգթոնում Dupont Circle Hotel հյուրանոցում: Նրան հուղարկավորել են Լոս Անջելեսում: Մարտի սկզբին Վաշինգթոնի ոստիկանությունը հայտնել է, որ Լեսինի մահվան պատճառն է եղել «գլխի շրջանում ուժեղ բութ հարվածը»: Նրա մահվան հանգամանքները առայսօր հայտնի չեն:
G
M
T
Text-to-speech function is limited to 100 characters