Սաուդյան Արաբիան կորցնում է Ասիայի շուկաներ նավթի գլխավոր մատակարարի տիտղոսը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Նույնիսկ նավթի նախարարի պաշտոնից Ալի ալ-Նաիմիին ազատելուց հետո, որը նա զբաղեցնում էր 1995 թվականից, Ռուսաստանի եւ Իրանի նման երկրների հետ Սաուդյան Արաբիայի մրցակցությունը շարունակում է սպառնալ Չինաստան, Ճապոնիա եւ Հնդկաստան նավթի հաջող արտահանմանը:

Չինաստանը Սաուդյան Արաբիայից է ստանում նավթի զգալի մասը: Սակայն մեկ տարվա ընթացքում Ռուսաստանից նավթի ներկրումն ավելացել է 10.6%-ով: Ռուսաստանի աշխարհագրական դիրքն այս երկիրն ավելի մրցունակ է դարձնում ասիական նավթային շուկայում:

Միաժամանակ, ըստ Gazeta-ի, Ռուսաստանն այլ երկրներին գրավում է նավթային գործարքների կնքման ժամանակ առանձնահատուկ հնարավորություններով: Օրինակ՝ «Գազպրոմ»-ը չինական գնորդներին թույլատրել է ռուսական նավթի համար վճարել յուանով, այլ ոչ դոլարով:

Սաուդյան Արաբիան իր մասնաբաժինը կորցնում է նաեւ Ճապոնիայի շուկայում. 2015 թվականի մարտից ի վեր անկումը կազմել է գրեթե 4%, իսկ Ռուսաստանի մասնաբաժինն ավելացել է 1%-ով:

Մրցակցությանը միանում է նաեւ Իրանը, որի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերջերս չեղարկվեցին: Իրանը հետաքրքրված է նաեւ ասիական նավթային շուկաներով: