Ռումինացի մի խումբ միգրանտներ 10 տարի շարունակ ապրել են Լոնդոնի առեւտրի կենտրոններից մեկում կայանած իրենց մեքենայի մեջ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Միգրանտները թերթի հետ զրույցում նշել են, որ իրենք գումար են վաստակում մանր աշխատանքով, ուտում են էժանագին սննունդ եւ էներգետիկ ըմպելիքներ են խմում։ Հայրենիք վերադառնալ չեն պատրաստվում, քանի որ Մեծ Բրիտանիայում լավ ֆինանսավորում են ստանում։

«Այստեղ ավելի շատ են վճարում, քան Ռումինիայում։ Մենք այստեղ մեկ օրում վաստակում ենք այնքան, որքան տանը՝ մեկ շաբաթում։ Մեքենայում ապրելը լավագույն ընտրությունը չէ, բայց ավելի լավ է, քան Ռումինիայում»,- ասել է միգրանտներից մեկը։

Թերթը նշում է, որ տեղաբնակները բազմիցս բողոքել են ավտոկայանատեղիի որոշ բնակիչների հակասոցիալական պահվածքից։