Ամեն տարի մայիսի 15-ին նշվում է Ընտանիքների միջազգային օրը, որը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի № A/RES/47/237 բաանձեւով ամրագրվել է 1993-ին, հյայտնում է Calend-ը:

Տոնի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա: ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կարծիքով, երբ ոտնահարվում են մի ընտանիքի հիմնարար իրավունքները, մարդկության ընտանիքի միասնականությունը սպառնալիքի տակ է հայտնվում: Լինելով հասարակության հիմնական ինստիտուտներից մեկը, մարդու սոցիալիզացիայի առաջին աստիճանը՝ ընտանիքը զարգանում է եւ փոփոխվում է շրջակա աշխարհի հետ մեկտեղ: