Դիետայի ժամանակ, այսպես կոչված «անհնազանդության օր», երբ դուք կարող եք օգտագործել ցանկացած արգելված սննդամթերք, օգնում է արդյունավետորեն նիհարել, հայտնաբարել են Նիդեռլանդների Թիլբուրգի համալսարանի գիտնականները։
Մասնագետները կարծում են, որ այդպես վարվող մարդիկ ավելի հեշտ են դիմակայում մնացած ժամանակ սննդի հանդեպ գայթակղությանը։ Ավելին, ինքնավերահսկումը ավելի ուժեղ է լինում, իսկ «անհնազանդության օրը» դիետան ավելի հաճելի է դարձնում, հաղորդում Kedem-ը։
Հետազոտության ժամանակ գիտնականներն ուսումնասիրել են 36 կանանց ու տղամարդկանց քաշը, տրամադրությունը եւ կամքի ուժը։ Խմբերից մեկը հետեւել է խիստ դիետայի՝ օգտագործելով օրական 1500 կալորիա, իսկ մյուս խումբը օգտագործել է օրական 1300 կալորիա, բայց հանգստյան օրերին օգտագործել է 2700 կալորիայի սննդամթերք։ Ստացված տվյալները ցույց են տվել, որ երկրորդ խմբի ինքնավերահսկումն ավելւ ուժեղ է եղել։




























