Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների ցանկացած զարգացման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։
Անդրադառնալով Նախիջեւանի ուղղությամբ հակառակորդի ակտիվության մասին հարցերին՝ գեներալը պատասխանեց. «Մենք շրջապատված ենք այնպիսի հարեւաններով, ավելի շուտ, հարեւանով, որի վարքը ստիպում է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման»։
Նրա խոսքով՝ սահմանի ողջ երկայնքով իրավիճակը կարող է մի քանի ժամում կայծակնային փոփոխության ենթարկվել։
«Այն, ինչ տեղի ունեցավ ՊԲ ուղղությամբ, կարող է պատահել ողջ երկանյքով»,- հիշեցրել է Մակարյանը՝ կոչ արելով չհավատալ խոստումներին եւ այդ ուղղությամբ թվացյալ հանդարտությանը։





























