Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ աշխատակիցները, որոնց հետ ղեկավարները արդարացի են վարվում, իրենց ավելի լավ են զգում, հաճախ են ակտիվ կենսակերպ վարում եւ պատրաստ են ընկերության համար շատ քայլերի դիմել։ Մասնագետները հարցում են անցկացրել Շվեդիայում ապրող 5800 մարդու շրջանում, հայտնում է NDTV-ն։
Կամավորները սեփական առողջությունը գնահատել են 5-բալանոց համակարգով, որտեղ 1-ը շատ լավ է, իսկ 5-ը՝ շատ վատ։ Նրանք նաեւ պատասխանել են ընկերությունում տիրող արդարացի մթնոլորտի մասին հարցերին։
Հետազոտությունը ցույց է տվել, որ կամավորների առողջության գնահատականը կախված է եղել աշխատավայրում արդարության մասին նրանց սուբյեկտիվ կարծիքից։ Այն մասնակիցները, որոնց աշխատավայրում արդարացի են վերաբերվում, ավելի լավ ինքնազգացողություն են ունենում։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ կամավորների ինքնազգացողության փոփոխությունները ազդել են աշխատավայրում արդարության մասին նրանց կարծիքի վրա։




























