Ամերիկյան Թեքսաս նահանգում մահացել է աշխարհի ամենամեծ կատուն՝ 30-ամյա Սկուտերը: Ըստ Daily Mail-ի, նրա տիրուհին՝ Գեյլ Ֆլոյդը հայտարարել է, կատուն մահացել է ապրիլին՝ չհասցնելով պաշտոնապես ներառվել Գինեսի ռեկորդների գրքում:
Մարդու կյանքի տեւողության չափանիշներով՝ Սկուտերը շուրջ 136 տարի է ապրել: Նախորդ ռեկորդակիրը՝ Կորդյուրոյը, ապրել է 26 տարի:
Գեյլ Ֆլոյդի խոսքով, կատուն սիրում էր նոր վայրեր այցելել, նոր մարդկանց տեսնել:
2014 թվականի հոկտեմբերին Սկուտերը կոտրել է ոտքը եւ անասնաբույժների մշտական հսկողության տակ եղել:




























