Ամերիկյան հետազոտողների խումբը կազմել է ուղեղի այն հատվածի պատկերը, որը վերահսկում է տեսողական պատկերը: Այն կարող է նաեւ տեսադաշտից անջատել առարկաներ, որոնք ուղիղ մեր աչքի առջեւ են:
Գլխուղեղի ճակատային հատվածները սովորաբար կապվում են տեսողության եւ որոշումներ ընդունելու հետ, բայց պատասխանատու են նաեւ տեսողության համար: Այս մասին գրում է The Times of India-ն:
Ավելի վաղ Գերմանիայի Բիլեֆելդի համալսարանի հետազոտողներն ապացուցել էին, որ մարդն իրականում իր առջեւ գտնվող տարածության միայն ոչ մեծ հատվածն է տեսնում, իսկ մնացյալը հստակության տարբեր աստիճանով վերականգնվում է անցյալի տեսողական փորձից:




























