Չինացի ուսանողը Կանադայում ռեկորդային 31.1 մլն դոլարով առանձնատուն է գնել՝ դրանով սոցիալական ցանցերում թեժ քննարկումներ առաջ բերելով իր անձի եւ եկամուտների շուրջ։
Global Times-ի տեղեկություններով՝ Վանկուվերում Point Grey Mansion առանձնատունը վերջերս համարվել էր քաղաքի՝ 16-րդ ամենաթանկ անշարժ գույքը։ Առանձնատան ընդհանուր մակերեսը կազմում է 1.35 հազար քառ/մ։ Տունն ունի 5 ննջարան եւ 8 լոգարան։ Առանձնատունը գնել է ոմն Տյան Յույչժոուն, որի գործունեության տեսակը նշված է իբրեւ ուսանող։
Նորությունը իրարանցում էր առաջ բերել ինչպես իր արժեքի, այնպես էլ այն փաստի կապակցությամբ, որ այն ուսանող է գնել։ Շատերը հետաքրքրվում են, թե որտեղից ուսանողին նման միջոցներ։
Սոցցանցերում օգտատերերից մեկը նշել է, որ այդ առանձնատան մեկ քառ/մ-ի արժեքը 3.523 հազար դոլար է։




























