Մայիսի 16-ին նավթի Brent տեսակի գինը 2015 թվականի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել է 48 դոլարը: Այս մասին են վկայում Լոնդոնյան բորսայի տվյալները:

Ըստ «Վեդոմոստիի», մոսկովյան ժամանակով 15:22-ին Brent տեսակի հուլիսյան ֆյուչերսների գինն ավելացել է 2.11%-ով՝ հասնելով մեկ բարելը 48.48 դոլարի: Իսկ WTI-ի հունիսյան ֆյուչերսների գինն ավելացել է 2.19%-ով՝ հասնելով մեկ բարելը 47.22 դոլարի: