Հռոմի Ֆրանցիսկոս պապը քննադատել է ժամանակակից շուկայական տնտեսությունը` մատնանշելով սոցիալական անարդարությունը: Նա իր կարծիքն արտահայտել է   La Croix պարբերականին տված հարցազրույցում:

Պապի խոսքով, գլոբալ տնտեսական համակարգին բնորոշ է  «փողի կռապաշտությունը»: Մարդկության հարստության ավելի քան 80 տոկոսը գտնվում է բնակչության մոտ  16 տոկոսի ձեռքում: Ամբողջությամբ ազատ շուկան չի գործում, արձանագրել է նա: 

Ֆրանցիսկոսը նշել է, որ շուկան ինքնին լավ բան է, բայց պետությունը պիտի վերահսկողություն իրականացնի եւ հետեւի հավասարակշռության պահպանմանը: «Այն, ինչ մենք կոչում ենք սոցիալական շուկայական տնտեսություն», — ճշտել է նա:

Ֆրանցիսկոսը նաեւ քննադատել է արեւմտյան ժողովրդավարության արտահանման պրակտիկան մի շարք իսլամական երկրներ, ինչպիսիք են Իրաքը կամ Լիբիան: