Եվրամիությունը սկսել է Անդրադրիատիկ (ԱԱԳ) գազամուղի շինարարությունը, մայիսի

17-ին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը:

«Անդրադրիատիկ գազամուղի շինարարության պաշտոնական մեկնարկի արարողությունն այսօր տեղի է ունենում Սալոնիկում` Հունաստանում, Եվրահանձնաժողովին այնտեղ ներկայացնում է ԵՄ-ի էներգամիության հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆտովիչը», - հայտնել է Սխինասը: «Մենք հույս ունենք, որ 2019-ին կամ 2020-ին Հարավային գազային միջանցքի շինարարության ավարտին դրանով տարեկան  10 մլրդ խմ գազ կտրամադրվի», - նշել է ԵՀ-ի ներկայացուցիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

ԱԱԳ-ն գազամուղ է, որը Հարավային գազային միջանցքի առանցքային տարրը կդառնա կապույտ գազը Ռուսաստանին շրջանցելով առաքելու համար: ԱԱԳ-ի երկարությունը կկազմի ավելի քան 800 կմ, այն Հունաստանը եւ Իտալիան իրար կկապի Ադրիատիկ ծովով եւ Բալկաններով: 

ԱԱԳ-ն Հարավային գազային միջանցքի վերջնական օղակն է, որն ուղղված է Կասպից ծովի գազը  Թուրքիայով Եվրամիության երկրներ հասցնելու համար: Հեռանկարում այդ նախագծին կարող են միանալ իրանական գազային հանքավայրերը: