Ամերիկյան գրող Դեն Բրաունը պատանիների համար «Դա Վինչիի կոդը» գրքի սեղմ տարբերակը կհրատարակի: Ըստ Newsweek-ի, հայտնի վեպի նոր տարբերակի շնորհանդեսը Մեծ Բրիտանիայում կկայանա սեպտեմբերի 8-ին, իսկ ԱՄՆ-ում՝ սեպտեմբերի 13-ին:

«Դա Վինչիի կոդը» վեպի բնօրինակը լույս է տեսել 2003 թվականին: Penguin Random House հրատարակչության տվյալներով, ամբողջ աշխարհում գրքի 82 մլն օրինակ է վաճառվել: Հոլիվուդում նաեւ էկրանավորել են այն, իսկ գլխավոր դերում հանդես է եկել Թոմ Հենքսը:

Ըստ Gazeta-ի, պատանիների համար սեղմ տարբերակը հրատարակելու՝ հեղինակի որոշումը «տարօրինակ» են համարել: