Կապույտ երանգի «Օպենհեյմերի կապույտ» ադամանդը Ժնեւում Christie's աճուրդի կենտրոնում վաճառվել է թանկարժեք քարերի համար ռեկորդային գնով` 56,8 մլն շվեյցարական ֆրանկ (57,6 մլն դոլար): Այդ մասին հայտնում է Lenta-ն` վկայակոչելով Reuters-ին:
Վերոհիշյալ ադամանդը 14,62 կարատ է կշռում (գրեթե երեք գրամ), դրա գլխավոր առանձնահատկությունը հազվագյուտ «վառ երեւակայական» (fancy vivid) երանգն է: Այն գնահատվում է 38 -45 մլն դոլար:
Քարն անվանակոչվել է նախկին տիրոջ` Ֆիլիպ Օպենհեյմերի կողմից: Նրա ընտանիքը 85 տարի շարունակ մասնաբաժին է ունեցել De Beers ալմաստի ընկերությունում, 2011-ին այն վաճառել է 5,1 մլրդ դոլարով:




























