Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան առջեւ մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են անցկացրել՝ ակտիվիստներ Բայրամ Մամեդովի եւ Գիյաս Իբրահիմովի ձերբակալության առիթով: Ըստ meydan.tv-ի, ցուցարարները պահանջել են ազատ արձակել թմրանյութերի ապօրինի շրջանառության կեղծ մեղադրանքով ձերբակալված երիտասարդ ակտիվիստներին:
Ակցիայի մասնակիցները Մամեդովի եւ Իբրահիմովի, ինչպես նաեւ ձերբակալված լրագրող Հադիջա Իսմայիլովայի նկարներով շապիկներով են եղել:
Նմանատիպ ակցիաներ անցկացվելու են նաեւ եվրոպական այլ պետություններում Ադրբեջանի դեսպանատների առջեւ:
Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Թուրքիայում Ադրբեջանի դեսպանությունների մուտքերի մոտ հետեւյալ գրությամբ պաստառներ է փակցրել. «Մենք ստրուկներ չենք, թմրամոլներ չենք: Մենք երիտասարդություն ենք, որին ցանկանում եք ոչնչացնել»:





























